Շեխեր (Մարտունու շրջան)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Շեխեր | ||
ադրբ.՝ Şexer[1] | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Մակերես | 935,1 հա կմ² | |
ԲԾՄ | 764 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 407 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Շեխեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում[3]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Աշխարհարգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեխեր համայնքը տեղաբաշխված է Արցախի հարավարևելյան հատվածում՝ Մարտունի շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա[3]։
Համայնքը լեռնային է և ունի 935,1 հա տարածք, որից 513,13 հա գյուղատնտեսական նշանակության է, իսկ 303,96 հա՝ անտառային հողեր[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Շեխեր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[3]։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Ղուզե բաղ», «Օխտն», «Թամամեն», «Հաղթանակ», «Գյոզ» և «Խոզին»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր են սկսվել[5]։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության՝ հոկտեմբերի 23-ին Շեղեր գյուղի ու հարակից անտառների տարածքում գրեթե ամբողջ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ Շեխեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 407 մարդ, կա 110 տնտեսություն[3]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 375 | 376 | 363 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում հաշվառված է 4 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 77 աշակերտներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Թեժ մարտեր են Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում․ Վահրամ Պողոսյան (արխիվացված)։
- ↑ Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով․ ադրբեջանցիները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 259.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|